21.11.2017 | 
Ուսանողական
Կարլ Գուստաֆ Յունգ և արքետիպեր
Կարլ Գուստաֆ Յունգ և արքետիպեր
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ՈՒԳԸ-ն շարունակում է հոգեբանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:

Նոյեմբերի 21-ի  ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցած հանդիպումը կրում էր  «Կարլ Գուստաֆ Յունգ և արքետիպեր» խորագիրը: Միջոցառման բանախոսն էր Յունգի դպրոցի շրջանավարտ, մշակութաբան, հոգեթերապևտ, խմբավար Լիլիթ Սիմոնյանը: Դասախոսությունը հետաքրքրված և լարված պահեց մոտ 50 ուկնդիրների:

 

Քննարկվեցին անալիտիկ հոգեբանության ստեղծման նախադրյալները, ի՞նչ արմատներ և հիմքեր ունի Յունգի տեսությունը գիտական տեսանկյունից, ի՞նչ հիմքեր ունի հենց Կարլ Գուստաֆ Յունգը տեսությունը ստեղծելու համար: Անդրադառնալով բուն տեսությանը քննարկվեցին արքետիպները և դրանց արտահայտման մակարդակները: Ուկնդիրները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, քննարկվեցին հեքիաթների և երազների մեկնաբանության հարցերը՝ անալիտիկ հոգեբանության կողմից:


Բացի այդ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ջանքերով ստեղծվել էր Յունգյան անկյուն՝ լուսանկարներով, գրքերով, մեջբերումներով:

 

Միջոցառման կազմակերպիչների ՝ Մ. Ազիզյանի և Ս. Մովսիսյանի խոսքով մեր գործունեության վրա ազդում է ոչ միայն գիտակցականը , այլ շատ ավելի ազդում է անգիտակցականը, Յունգի առաջիններից էր ով խոսեց կոլեքտիվ անգիտակցականի մասին: Մենք դասապրոցեսի ժամանակ շատ քիչ ենք անդրադարձ կատարոըմ այս կարևոր երևույթին և Յունգի արքետիպերի տեսությանը, սակայն այն կարևորագույն գիտելիք է թերապևտիկ հարաբերությունների համար: Այդ իսկ պատճառով կարևոր է քննարկել և ծանոթ լինել այս տեսությանը:

 

Հեղինակ՝ Մ.Մանուկյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին