21.11.2017 | 
Ուսանողական
Հաջողության պատմություններ. Գրիգոր Բեքմեզյան
Հաջողության պատմություններ. Գրիգոր Բեքմեզյան
Ուսանողներին իր հաջողության բանալին էր հանձնում ի.գ.թ Գրիգոր Բեքմեզյանը:

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և ՈՒԽ-ի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի երկրորդ հանդիպումը, որի շրջանակներում ուսանողական հանրույթին հյուրընկալվել էր իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունք ամբիոնի սիրված դասախոս Գրիգոր Բեքմեզյանը:

 

Հանդիպումն անցավ ծայրաստիճան հետաքրքիր հարցերով և պատասխաններով հագեցած մթնոլորտում: Լսել սիրելի դասախոսին, իմանալ նրա նախասիրությունները, գտնել նմանություններ, հետաքրքրվել նրա անցած մասնագիտական ուղով. այս ամենը ոգևորել էր բոլորին, անգամ նրա կոլեգաներին, ովքեր ևս ակտիվորեն մասնակցում էին միջոցառմանը:

 

Պարոն Բեքմեզյանը նշեց, որ կայացած իրավաբանին բնորոշ պետք է լինեն երեք հիմանական հատկանիշներ` ցանկություն, ճկունություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ, և առանձնացրեց, որ պետք է սիրել այն գործը, որ անում ենք, այլապես ոչինչ չի ստացվի:


Հավատարիմ մնալով միջոցառման ձևաչափին` հնչեց նախորդ բանախոսի պատրաստած հարց, այն է, թե բացի դասախոսին բնորոշ դասական գործառույթների,  որն է պարոն Բեքմեզյանի գործառույթը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում: Հարցին պարոն Բեքմեզյանը պատասխանեց այսպես. «Հաճույք ստանալը... Այո’, ես հաճույք եմ ստանում՝ մտնելով լսարան: Գուցե պատասխանս էգոիստաբար է հնչում, բայց ես բնույթով այդպիսին եմ: Ես սիրում եմ մտնել ֆակուլտետ, շփվել ուսանողների հետ, հաճույք ստանալ դրանից: Հաճելի է նաև իմ ուսանողներին պետական հաստատություններով կամ որևէ այլ տեղ լավ աշխատանքով զբաղվելիս տեսնելը...»

 

 

Իր հերթին պարոն Բեքմեզյանը հարց հնչեցրեց հաջորդ բանախոսի համար, ով արդեն իսկ ընտրվել է միջոցառման ընթացքում փակ քվեարկության միջոցով, իսկ թե ով է նա, հայտնի կդառնա արդեն  հաջորդ շաբաթ:

 

Հեղինակ ` Լ. Թադևոսյան 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին