23.11.2017 | 
Ուսանողական
Այց ՀՀ Սահմանադրական դատարան
Այց ՀՀ Սահմանադրական դատարան
Ուսանողները երկօրյա այցով ՀՀ Սահմանադրական դատարանում էին:

Նոյեմբերի 22-ին և 23-ին  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Վիկտորյա Հակոբջանյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, ՍԴ իրավախորհրդատվական-վերլուծական բաժնի մասնագետ Կարեն Ամիրյանի և ՍԴ աշխատակազմի աջակցությամբ ԵՊՀ ուսանողները երկօրյա բովանդակալից և հագեցած ճանաչողական այց կատարեցին ՀՀ Սահմանադրական դատարան։

 

Այցի ընթացքում ուսանողներն ավելի մանրամասն ծանոթացան Սահմանադրական դատարանի գործունեությանը, Դատարանի կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական և առավել քան էական դերակատարությանը սահմանադրական արդարադատության իրականացման գործում։ Ուսանողները բանախոսներին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով բովանդակալից և սպառիչ պատասխաններ: Սահմանադրական դատարանի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր գործունեության մասին ուսանողներին տեղեկատվություն ներկայացրեց  Կարեն Ամիրյանը:

 

Անհատական դիմումների ընդունելության բաժնի մասնագետ Լուսինե Ալավերդյանը բավականին հանգամալից ներկայացրեց քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդունելության ընթացակարգը՝ նշելով դիմումի կազմման իրավական չափանիշները, դրա մերժման հիմքերը, դիմումի մերժման և ընդունելության մասին կազմվող եզրակացությունների կառուցվածքը: Իրավախորհրդատվական-վերլուծական բաժնի, մասնավորապես միջազգային պայմանագրերի վավերացման և անհատական դիմումների իրավախորհդրդատվական- վերլուծական բաժինների համապատասխան մասնագետները ուսանողներին մանրամասն ներկայացրին մինչ ՍԴ որոշումների կայացումը ՍԴ դատավորներին տրվող եզրակացությունների կառուցվածքային և բովանդակային մասերի կազմման առանձնահատկությունների մասին: Ներկայացվեց նաև միջազգային իրավունքը: Խոսվեց կազուալ դեպքերի և իրավիճակների մասին: Մասնավորապես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՍԴ իրավախորհրդատվական-վերլուծական բաժնի մասնագետ Արուս Հայրապետյանը ներկայացրեց բավականին հետաքրքիր գործ իր մասնագիտական պրակատիկայից, որը վերաբերում էր Քաղաքացիական օրենսգրքի նվիրատվություն բաժնի համապատասխան հոդվածներում առկա իրավական բացի մասին, ինչը բուռն քննարկման առարկա դարձավ ուսանողության շրջանում միմյանց հակասող կարծիքների առաջացման արդյունքում:

 

Քննարկվեցին նաև 2005 և 2015թթ Սահմանադրությունների միջև եղած տարբերությունները, որոնք հիմնականում վերաբերում էին մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին: Հարցը նաև իրավունքի փիլիսոփայության տեսանկյունից դիտարկեց ՍԴ իրավախորհրդատվական-վերլուծական բաժնի պետ Սամվել Առաքելյանը:

 

Հեղինակ՝ Վիկտորյա Հակոբջանյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին