Կառուցվածք
Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ

1994 թ.-ին Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում բացվեց դեղագործական քիմիայի բաժինը, որի հենքի վրա 23 տարի անց՝ 2017 թ-ին ստեղծվեց կրթական, գիտահետազոտական և ինովացիոն գործառույթների իրականացման առաքելությամբ  Ֆարմացիայի ինստիտուտը:

Ինստիտուտում իր բարձր ակտիվությունն ու գործունեությունն է իրականացնում ՈւԳԸ-ը: Այն պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ, հետաքրքիր սեմինար-քննարկումներ, տարաբնույթ այցելություններ դեպի գիտահետազոտական կենտրոններ և փորձում նոր կապեր հաստատել այլ մասնագիտական կենտրոնների հետ, այս ամենը կատարելով ուսանողների գիտելիքների  համալրման համար:

Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի գործունեության օրերից ՈՒԳԸ-ը  բարձր ակտիվություն և ներդրում է ունեցել ուսանողների կյանքում: ՈՒԳԸ անդամներից շատերը արժանացել են ԵՊՀ լավագույն ուսանող կոչմանը: Այսօր ՈւԳԸ-ն հավատարիմ մնալով իր կոչմանը, հնարավորություն է տալիս 1-ին կուրսից սկսած ,թե առկա և թե հեռակա ուսուցմամբ ուսանողներին զբաղվել գիտությամբ : Նշանակալի է նաև այն փաստը, որ ՈՒԳԸ որոշ անդամներ այժմ գտնվում են Եվրոպայի առաջատար երկրների համալսարաններում փորձի փոխանակման և գիտելիքի ձեռք բերման համար:

ՈՒԳԸ անդամները ցուցաբերում են իրենց բարձր ակտիվությունը թե ինստիտուտի և թե գիտության ասպարեզում: 


Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ կազմը

  • Մելանյա Ղազարյան  (Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ)

Ծնվել է 1996 թ. հուլիսի 30-ին քաղաք Երևանում:

2011-ին ավարտել է Ավան համայնքի հ.180 միջնակարգ դպրոցը:

2011-2014 թ. սովորել է Երևանի Հայկ Գյուլիքեխվյանի անվան հ.103 ավագ դպրոցում:

2014թ-ից առ այժմ սովորում է ԵՊՀ  դեղագիտության և քիմիայի, այժմ՝ վերանվանված Ֆարմացիայի ինստիտուտում: Այժմ սովորում է Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ կուրսում, առկա ուսուցմամբ: 2012-ից անդամակցում է «World Vision Armenia»-ին: Դպրոցական տարիներից մասնակցել է զանազան օլիմպիադաների և պարգևատրվել:

Ուսանողական տարիներին մասնակցություն  է ցուցաբերել տարբեր գիտաժողովների և ֆորումների:

2015-2016 թ. եղել է ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ, 2016-2017 թ.՝ ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, իսկ 2017թ.-ից Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ նախագահն է:

 

  • Տաթևիկ Հակոբյան  (ՈՒԳԸ քարտուղար,  2-րդ)
  • Լիլիթ Դարբինյան (3-րդ)
  • Անահիտ Միքայելյան (2-րդ)
  • Անահիտ Սարգսյան (2-րդ) 
  • Թամարա Ավետիսյան (2-րդ)
  • Լիաննա Թադևոսյան (2-րդ)
  • Հերմինե Ամիրջանյան (2-րդ)
  • Հռիփսիմե Դարբինյան (2-րդ)                                             
  • Մարիամ Վանյան (2-րդ) 
  • Նելլի Կուլիջանյան (2-րդ)  

Վերջին թարմացումը՝ 19.03.2018

 

 

 

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին