23.11.2017 | 
Ուսանողական
Վահագն Դավթյանի 95-ամյակին նվիրված թարգմանչական մրցույթի ամփոփումը
Վահագն Դավթյանի 95-ամյակին նվիրված թարգմանչական մրցույթի ամփոփումը
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում ամփոփվեց ամենամյա թարգմանչական մրցույթը:

Նոյեմբերի 23-ին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանի 95-ամյակին նվիրված թարգմանչական մրցույթի արդյունքների ամփոփումը: Մրցույթի նպատակն էր հայ մեծերի գործերի թարգմանությամբ նպաստել հայ մշակույթի հանրահռչակմանը, ինչպես նաև խրախուսել երիտասարդ թարգմանիչներին և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ:


Մրցույթի համար ընտրվել էին Վահագն Դավթյանի հետևյալ ստեղծագործությունները` «Անանձնություն», «Ծննդավայր», «Եթե հարցնես…», «Պարտք», «Ներբող մայրենի լեզվին», «Երբ լուսաբացին ճանապարհ ընկնես…»:

 

Ավելի քան 2 տասնյակ մրցույթային թարգմանություններից ընտրվեցին 3 լավագույնները: Իսկ ընտրությունը կատարեցին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սեդա Գաբրիելյանը, բանաստեղծ, թարգմանիչ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահե Արսենյանը, բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչությունում թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը, ինչպես նաև անգլիացի լեզվակիր:

 

Մրցույթի հաղթող ճանաչվեց Մարիա Մակարյանը` «Եթե հարցնես…» բանաստեղծության թարգամությամբ, իսկ Լիաննա Պապյանը և Արման Սիմոնյանը զբաղեցրել էին համապատասխանաբար  2-րդ և 3-րդ մրցկանայաին տեղերը` «Անանձնություն» բանստեղծության թարգմանությններով:

 

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը` շեշտելով, որ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն իր առանձնակի դերն ունի ուսանողների թարգմանական ունակությունները բացահայտելու և խթանելու գործում:

 

«Մեզնից 90 տոկոսը ունի թարգմանական տաղանդ, սակայն միայն 10 տոկոսն է այն բացահայտում ու զարգացնում, դա նման է օվկիանոսում լողալուն, երբ ջուրը քեզ անընդհատ ետ է վանում, իսկ դու պայքարում ես, մաքառում ու հասնում հաղթանակի»,- նշեց մրցույթի ժյուրի Վահե Արսենյանը:

 

Իսկ Սեդա Գաբրիելյանը ուսանողներին հորդորեց լինել մոտիվացված, որովհետև դա հաջողության հասնելու կարևոր գործոններից է:

 

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Վահագն Դավթյանի, Վահե Արսենի և արտասահմանյան գրականության գրքերով, ինչպես նաև «Աստղիկ» գիրք թարգմանչաց տարեգրքով:

 

Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին