24.11.2017 | 
Ուսանողական
Ինչպե՞ս կատարել գիտահետազոտական աշխատանք
Ինչպե՞ս կատարել գիտահետազոտական աշխատանք
Ուսանողները բացահայտում էին գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները

Նոյեմբերի 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Ինչպե՞ս կատարել գիտահետազոտական աշխատանք» խորագրով դասախոսությունը: Այն վարեց պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը: Դասախոսությանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր ամբիոններից:

 

Դասախոսության ընթացքում բանախոսը առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին ներկայացրեց  գիտական աշխատանք գրելու սկզբունքները, հաջորդական քայլերն ու մեթոդները: Միքայել Մալխասյանը ներկայացրեց նաև հղումներ տալու կարևորությունը, գիտահետազոտական աշխատանքում սեփական տեսակետի առկայության կարևորությունը և այլն: Բանախոսը նաև նշեց, որ ուսանողները կարող են օգտվել «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկից, որտեղ առավել հանգամանորեն են ներկայացված դասախոսության ընթացքում արծարծված հիմնական խնդիրները:

 

Դասախոսության ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:

 

Ամփոփելով բանախոսը շեշտեց, որ նյութին լավագույնս տիրապետող ուսանողները հետագայում ապահովագրված կլինեն բազմաթիվ սխալներից, որոնք կատարում են գիտահետազոտական նյութը ոչ ամբողջությամբ յուրացնելու պատճառով:

 

Հեղինակ՝ Սիրանույշ Բաղումյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին