24.11.2017 | 
Ուսանողական
Սուննի-շիա հակամարտությունները
Սուննի-շիա հակամարտությունները
Արևելագիտական ամենակարևոր հարցերից մեկը՝ ուսանողների հետաքրքրության կենտրոնում:

Նոյեմբերի 24-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ անդամներ Ալիսա Հայրապետյանի և Արամ Դալլաքյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր սեմինար, որի թեման էր արևելագիտական թերևս անենից կարևոր հարցերից մեկը` սուննի-շիա հակամարտությունները, դրանց պատճառները, ծագումը և ներկայիս իրավիճակը:

 

Սեմինարը հետաքրքրական էր նաև նրանով, որ սեմինարավարները հաճախ դիտավորյալ որոշ բացթողումներ էին անում, իսկ մարդիկ, որ ցանկանում էին լրացնել, հրավիրվում էին ամբիոնի մոտ` խոսելու բաց թողնված թեմայից կամ հարցադրումներից:

 

Սեմինարին ներկա էին ինչպես արևելագետներ` ԵՊՀ-ից, այնպես էլ Գիտությունների Ազգային Ակադեմիայից, ուսանողներ Մանկավարժական համալսարանից և այլ բուհերից ու ֆակուլտետներից:

 

Սեմինարն անցավ բուռն քննարկումների ու երկխոսությունների շրջանակում, իսկ համակարգչային սահիկներն ու տեսաֆիլմերն էլ ավելի նպաստեցին թեմայի ըմբռնմանը: Սեմինարավարների խոսքով` իրենց շղթայական դասախոսություններին կկարողանանք շարունակաբար ներկա գտնվել:

 

Հեղինակ՝ Արեգ Բագրատյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին