23.11.2017 | 
Ուսանողական
Գիտաճանաչողական այց Գառնու երկրաֆիզիկական դիտարան և Գառնու հեթանոսական տաճար
Գիտաճանաչողական այց  Գառնու երկրաֆիզիկական դիտարան և Գառնու հեթանոսական տաճար
Նոյոմբերի 23-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այցելեցին Գառնու երկրաֆիզիկական դիտարան:

Գիտաճանաչողական այցը կազմակերպվել էր ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Երկրաֆիզիկայի ամբիոնի դասախոսական անձնակազմի համատեղ ջանքերով: Ուսանողների գիտաճանաչողական այցն իրականացվել է ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:

 

Այցելության շրջանակում ուսանողները եղան ինչպես Գառնու երկրաֆիզիկական դիտարանում, այնպես էլ իրականացրին ճանաչողական այց դեպի Գառնու հեթանոսական տաճար:

Գառնու երկրաֆիզիկական դիտարանում ուսանողներին դիմավորեցին տեղի աշխատակիցները, որոնց ուղեկցությամբ էլ ուսանողները տեղում ծանոթացան դիտարանի գործունեությանը:

 

«Սեյսմոլոգիական հզոր դիտակայանն ունի 375 մետր երկարություն, որի նմանն աշխարհում չկա։ Այն հնարավորություն է տալիս գրանցել երկրի մակերևույթի նույնիսկ ամենաչնչին ձևախեղումներն ու տատանումները։ Այստեղ է տեղադրված նաև «IRIS» համակարգը, որի միջոցով ստացվում ու մշակվում են տեղի ունեցած երկրաշարժի նախնական տվյալները»,- իր խոսքում նշեց երկրաբ. գիտ. դոց., պրոֆ. Լիոն Հախվերդյանը։

 

Այցի շրջանակում ուսանողները շրջեցին երկրաֆիզիկական դիտարանում, որտեղ էլ  կայանի աշխատակիցները ներկայացրին այն հիմնական գործունեությունը, որն  իրականացվում է իրենց կողմից:

Դիտարանի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար պարոն Դարբինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է բնակչությանը իրազեկել և սովորեցնել վարքականոնները, որոնք առկա են ինչպես երկրաշարժից առաջ, այնպես էլ երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո:

 

«Ուսուցումը իրականացվում է մակապարտեզներից մինչև քաղաքապետարաններ և ծերանոցներ:   Իսկ ուսումնավարժության վերջում իր

ականացնում ենք նաև խաղ-վիկտորինաներ և «տագնապ» ուսումնական վարժություն»,- ասաց պարոն Դարբինյանը:

Կայանում շրջելուց հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կայանի աշխատակիցներին և ստացան սպառիչ պատասխաններ: 

 

Այցի ավարտին Երկրաֆիզիկայի ամբիոնի երրորդ կուսի ուսանող Պապ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար. «Մենք՝ որպես ապագա մասնագետներ, կարողացանք հասկանալ, թե ինչպես կարող են լսարանում ձեռք բերված գիտելիքները կիրառվել գործնականում»:  

Դիտարանում շրջայց կատարելուց հետո խմբի անդամները շրջեցին նաև Գառնու ձորով, որը որպես բնական հուշարձան նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Այն ձգվում է ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել է «Քարե սիմֆոնիա» անվանումը:

Տեղեկացնենք նաև, որ շրջայցի վերջում ուսանողներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար:

 

Հեղինակ՝ Անահիտ Զարգարյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին