24.11.2017 | 
Ուսանողական
«Արի՛ ֆիլմ դիտելու քո բաժակով»
«Արի՛  ֆիլմ  դիտելու  քո  բաժակով»
Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կինոդիտում էր կազմակերպել:

Նոյեմբերի 24-ին Ռուս բանասիրության ամբիոնում ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր կինոդիտում՝  նվիրված կարճ պատմությունների արքա Օլիվեր Հենրիի կյանքին ու ստեղծագործությանը:

Առաջին ֆիլմում ներկայացվեցին գրողի անցած ուղին և ստեղծագործական ձեռքբերումները: Իսկ միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին ֆիլմեր, որոնք նկարահանվել են ստեղծված պատմությունների հիման վրա:

 

«Արի՛ ֆիլմ դիտելու քո բաժակով» հետաքրքրական կարգախոսը կրող կինոդիտման մասնակիցները եկել էին թեյի բաժակներով: Կարճամետրաժ ֆիլմեր, տաք գունավոր թեյեր ու հաճելի աշնանային տրամադրություն. Էլ ինչ է պետք հետաքրքիր և միարժամանակ օգտակար ժամանակ անցկացնելու համար: Միջոցառման կազմակերպիչ-անդամ Ալիսա Ավետիսյանը նշեց, որ սա ամբիոնում  այս տարվա առաջին միջոցառումն էր,  ու այն կրելու է շարունակական բնույթ:

 

Հաջորդ հանդիպումը կկայանա նույն տեղում, բայց արդեն կքքանրկեն մեծանուն գրողի ստեղծագործությունները:

 

Հեղինակ՝ Մարի Արշակյան

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին