27.11.2017 | 
Ուսանողական
«Թումանյան․ և՛սիրտ, և՛ կամք, և՛ միտք»
«Թումանյան․ և՛սիրտ, և՛ կամք, և՛ միտք»
Համատեղ կինոդիտում՝ հաջորդող դասախոսությամբ՝ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետներում:

Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների ՈւԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին կայացավ «Թումանյան․ և՛ սիրտ, և՛ կամք, և՛ միտք»  փաստագրական ֆիլմի դիտումը, որին հաջորդեց հանդիպում-դասախոսությունը, որի բանախոսն էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

 

Բանախոսը ներկայացրեց որոշ դրվագներ Հովհաննես Թումանյանի կյանքից, ստեղծագործական աշխատանքներից, նրա հասարակական-քաղաքական գործունեությունից և այլն: 

 

Սամվել Մուրադյանը անդրադարձ կատարեց փաստագրական ֆիլմում ներկայացված դրվագներին, ներկայացրեց Հովհաննեսի Թումանյանի ներդրումը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին փրկելու գործում: Բանախոսը ներկայացրեց Թումանյանի Արևմտյան Հայաստան ուղևորվելը, վերջինիս ու Անդրանիկ Օզանյանի մտերիմ հարաբերությունը և այլն:

 

Դասախոսությանը ներկա էին և Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողները, ովքեր դասախոսության ավարտին իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին բանախոսին, որոնց շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում:

 

Հեղինակ՝ Սիրանույշ Բաղումյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին