27.11.2017 | 
Ուսանողական
«Աչքերը և քիմիան»
«Աչքերը և քիմիան»
Սեմինարի ընթացքւմ խոսվեց իրիդոդիագնոստիկայի մասին

Ս.թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված սեմինար-քննարկումը` «Աչքերը և քիմիան » վերնագրով: Սեմինարը վարում էր Քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը:

 

Սեմինարի ընթացքւմ խոսվեց իրիդոդիագնոստիկայի մասին. գիտության այս ճյուղը զբաղվում է հետազոտություններով, որոնք կապում են մարդկանց աչքերի գույնը բնավորության գծերի և խառնվածքի հետ: Սակայն այժմ շատերս չենք կարող վստահ լինել այն բանում, որ աչքերը հոգու հայելին են, քանի որ ոմանք, կամ տեսողական խնդիրների կամ էլ նորաձևությաը հետևելով, իրենց շպարի պարագաների մեջ ավելացրել են լինզաները: Դրանք լինում են երեք տիպի ՝
1.կոսմետիկ (գունավոր),
2. օպտիկական,
3. կոսմետիկ-օպտիկական:

 

Առաջին պատկերացումները լինզաների մասին տվել է Լեոնարդո դա Վինչի 1508թ-ին , սակայն առաջին անգամ ստեղծվել են 1971թ-ին: 
Լինզաները լինում են երկու տեսակի՝ կոշտ և փափուկ: Առաջին լինզաները կոշտ էին, դրանք կազմված էին կոշտ պոլիմերից պոլիմեթիլմետակրիլատից (ՊՄՄԱ), իսկ այժմ կոշտ լինզաները պարունակում են սիլիկոն կամ ֆտոր պարունակող միացություն: Փափուկ լինզաները հիմնված են հիդրոգելի վրա, որը կազմված է պոլիհիդրօքսիէթիլմետակրիլատից (ՊՀԷՄԱ):

 

Լինզաների պահպանման և ախտահանման համար նախատեսված լուծույթը պարունակում են ջրածնի պերօքսիդ կամ բազմաֆունկցիոնալ լուծույթ, որում որպես ախտահանիչ և մաքրող նյութեր կան բիգուանիդ կամ պոլիկվատերնիում: Սեմինարը վարող Շուշաննա Վարդանյանը տվեց մի քանի խորհուրդներ, թե ինչպես խնամել, ինչպես մաքրել կոնտակտային լինզաները: Եղավ հետաքրքիր քննարկում, թե արդյո՞ք կարելի է կրել կոնտակտային լինզաներ լողավազանում:

 

Սեմինարի վերջում հատուկ թեստի միջոցով ներկաները ստուգեցին իրենց տեսողությունը:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին