30.11.2017 | 
Ուսանողական
ՈՒԳԸ՝ 2016-2017 ուստարվա գործուներության հաշվետվությունը՝ ԵՊՀ ԳԽ նիստում
ՈՒԳԸ՝ 2016-2017 ուստարվա գործուներության հաշվետվությունը՝ ԵՊՀ ԳԽ նիստում
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ 2016-2017 ուստարվա հաշվետու նիստը, որի ժամանակ ելույթով ներկայացվան նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մ. Հակոբյանը:

Կարևորելով ուսանողության ակադեմիական հարուստ առօրյան ու շեշտելով ՈՒԳԸ կարևոր դերն այդ գործում՝ Մ. Հակոբյանը ներկայացրեց սեղմ վիճակագրություն, թե ինչ տեսակի և քանի միջոցառում է կազմակերպվել, ինչպիսի զարգացում և ինչպիսի առանձնահատկություններ են նկատվում հաշվետու ուստարում: Նա նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ՈՒԳԸ կողմից կազմակերպվող միջոցառումների թիվն աճել է՝ 493-ից հասնելով 516-ի:

Ուստարվա ընթացքում ՈՒԳԸ կենտրոնական օղակների և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 516 միջոցառումներ, որոնց թվում՝ 8 գիտաժողով, 366 աշխատաժողով, դասընթաց, սեմինար-քննարկում, կլոր սեղան, դասախուսություն, 56 դատախաղ, ինտելեկտուալ խաղ, բանավեճ և մրցութային այլ միջոցառումներ, 40 գիտաճանաչողական էքսկուրսիաներ և այլն:

 

Կայացած և արդյունավետ գիտաժողովներից էին՝ «Մերձավորարեւելյան արդի զարգացումներ», «Աշխարհագրության եւ երկրաբանության արդի հիմնախնդիրները», «Իրավունքի արդի հիմնախնդիրները», «Ռուսաց լեզվաբանություն, գրականություն եւ միջմշակութային հաղորդակցություն. արդի հիմնահարցեր», «Լեզվի, գրականության եւ միջմշակութային հաղորդակցության արդի հիմնահարցեր», ինչպես նաև անվանի լեզվաբան Լ. Եզեկյանի հիշատակին և Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողով՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 12-ամյակին եւ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադրման 30-ամյակին, Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի եւ Արվեստաբանության բաժնի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովները: Այս գիտաժողովների զեկուցողների 77 %-ը ԵՊՀ, իսկ մյուս 23 %-ը ՀՀ այլ բուհերի և արտերկրի ուսանողներ են:

 

ՈՒԳԸ նախագահը շեշտեց կառույցի կողմից կազմակերպվող միջոցառումների շարունակական և պարբերական բնույթը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Building Computational Graphs with Theano in Python», «Գրաֆների տեսություն», Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Հաշվողական խնդիրների լուծում C++ ծրագրավորման լեզվով» կամ Պատմության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Պատմությունը հնագետի եւ ազգագրագետի աչքերով» դասընթացների օրինակով:

 

Մ. Հակոբյանի խոսքով՝ այս ուստարին առանձնանում էր նաև նոր գիտական ծրագրերի իրականացմամբ, որոնց թվում աչքի ընկավ «Գիտախոս» գիտահանրամատչելի զեկուցումների մրցույթը, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետազոտություններն ու հոդվածները ներկայացնել բնական, ճշգրիտ և տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

 

Կարևորվեց նաև ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի հերթական 7 համարների տպագրությունը: Ընդ որում շեշտվեց, որ սա ՀՀ ԲՈՀ-ի հաստատումն ունեցող միակ երիտասարդական ժողովածուն է:

 

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը հերթական անգամ իր գոհունակությունը հայտնեց ՈՒԳԸ աշխատանքների կազմակերպման բարձր որակի  առթիվ՝ շեշտելով ՈՒԳԸ կենտրոնական դերը  ուսանողների գիտական ներուժի խթանման և իրացման հնարավորության առումով: Նշենք, որ ՈՒԳԸ-ին հաշվետու տարում անդամակցել են 354 ուսանողներ՝ բոլոր ֆակուլտետների և ինստիտուտների բոլոր ամբիոններից:

 

Ամփոփելով իր խոսքը՝ Մ. Հակոբյանը շեշտեց այն հանգամանքը, որ ՈՒԳԸ անդամները հայաստանյան և միջազգային զանազան մրցույթներում, օլիմպիադաներում, դատախաղերում և գիտաժողովներում արժանացել են առաջնակարգ պարգևների և մրցանակների՝ բարձր պահելով կառույցի և բուհի անունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին