30.11.2017 | 
Ուսանողական
Հաջողության պատմություններ. Դավիթ Սերոբյան
Հաջողության պատմություններ. Դավիթ Սերոբյան
«Հաջողության պատմություններ»-ում հյուրընկալվել էր ի.գ.թ., ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունք ամբիոնի սիրված դասախոս, դոցենտ Դավիթ Սերոբյանը:

Ուսանողներն այս հանդիպմանը շատ երկար էին սպասել, ինչը նկատելի էր ներկաների հիացական հայացքներում:

 

Հանդիպումն ունեցավ շատ հետաքրքիր մեկնարկ և զարգացում, դե իսկ միջոցառումն ավարտել ոչ ոք չէր ցանկանում, քանի որ սիրելի դասախոսին լսել ցանկանում էին բոլորը: Հարցին, թե որ բառը, կամ արտահայտությունն է ամենից շատ իր խոսքում օգտագործում, պարոն Սերոբյանը պատասխանեց.

-Պատասխանը միանշանակ է. Քաղաքացիական օրենսգիրք:

 

Միջոցառման ամենահետաքրքրական հատվածը թերևս վերաբերում էր պարոն Սերոբյանի մասնակցությամբ ներկայացված ամենահետաքրքիր գործին, որի գրեթե բոլոր հիմքերը, փաստերը քննարկվեցին հանդիպման ընթացքում, ուսանողներն անգամ առաջարկեցին հնարավոր լուծումներ:

«Արդյոք դժվար չէ՞ր առաջին անգամ մտնել լսարան՝ իբրև դասախոս» հարցին պարոն Սերոբյանը պատասխանեց` ոչ:

Պետք է փաստել այն հանգամանքը, որ ինչքան հետաքրքիր կազմված էին հարցերը, նույնքան հետաքրքիր պատասխաններ էլ առաջարկում էր պարոն Սերոբյանը:

Պարոն Սերոբյանը ապագա իրավաբաններին մաղթեց, որ սիրեն այն, ինչ անում են, այլապես անիմաստ ժամանակ են վատնում:

 

Հավատարիմ մնալով միջոցառման ձևաչափին` հնչեց նաև հարց նախորդ բանախոսից` իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունք ամբիոնի սիրված դասախոս Գրիգոր Բեքմեզյանից.

-Կա՞ մասնագիտություն, որով կփոխեիք Ձեր մասնագիտությունը:

Պարոն Սերոբյանը ժպտալով պատասխանեց.

-Մի անգամ փոխել եմ (պարոն Սերոբյանը բարձրագույն կրթությունը ստացել է նախ ՀԱՊՀ Մեքենաշինության ֆակուլտետում, այնուհետև՝ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում), երկրորդ անգամ հաստատ չեմ փոխի: Ոչ:

 

Ամփոփելով միջոցառումը` ներկաները ևս մեկ անգամ կարևորեցին նման միջոցառումների դերը կրթական համակարգում` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ին, որ իրականացրել էր միջոցառումը ֆակուլտետի ՈՒԽ-ի հետ համագործակցությամբ:Դե, ինչպես գիտենք, միջոցառումների շարքը շարունակական բնույթ է կրելու: Սպասենք հաջորդին:

 

Հեղինակ` Լեյլի Թադևոսյան 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին