30.11.2017 | 
Ուսանողական, Կրթություն
Խորհուրդներ TOEFL քննությանը պատրաստվողներին
Խորհուրդներ TOEFL քննությանը պատրաստվողներին
Լեզվաբանները կիսվում էին TOEFL քննությունը բարեհաջող հանձնելու գաղտնիքներով:

Նոյեմբերի 30-ին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում TOEFL քննությանը պատրաստվելու վերաբերյալ: Բանախոսը ֆակուլտետի նախկին ՈՒԳԸ-ական Սուսաննա Ամիրխանյանն էր, ով իր սեփական փորձով ներկայացրեց TOEFL-ին պատրաստվելու դժվարություններն և բացահայտեց քննությունը հաջող հանձնելու գաղտնիքները:

 

Բանախոսը նախ ընդգծեց այն հանգամանքը, որ TOEFL-ը աշխարհի մակարդակով ամենապահանջված քննություններից է և լայն հնարավորություններ է տալիս ընդունվել աշխարհի տարբեր համալսարաններ: TOEFL-ը բաղկացած է 4 հիմնական բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունները: Ըստ բանախոսի` այդ բաժիններից յուրաքանչյուրը կարելի է հեշտությամբ հաղթահարել աշխատասիրության շնորհիվ:

 

Բացի այդ, նշվեց, որ TOEFL-ին կարելի է պատրաստվել նաև ինքնուրույն` օգտվելվ համացանցում տարածված նյութերից: Սուսաննա Ամիրխանյանը մասնակիցներին ներկայացրեց հայաստանյան քննական կենտրոնները և համապաստախան օրերը: Վերջում հարց-պատասխանի միջոցով ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին