01.12.2017 | 
Ուսանողական
Պերցեպտիվ գործընթացների հոգեբանությունը
Պերցեպտիվ գործընթացների հոգեբանությունը
Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր սեմինար-քննարկում հոգեթերապևտիկ աշխատանքում պերցեպտիվ գործընթացների՝ զգայությունների, ընկալման հետ տարվող աշխատանքի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էին 20-ից ավելի 1-4 կուրսի ուսանողներ, ինչպես նաև մագիստրանտներ:

Հենց հանդիպման սկզբին ուսանողները առաջ քաշեցին այն խնդիրը, որ տվյալ թեման՝ պերցեպտիվ գործընթացների հոգեբանությունը, դասավանդվելով առաջին կուրսի հենց առաջին կիսամյակում, երբ ուսանողները դեռևս պատկերացում չունեն նույնիսկ հոգեկանի մասին, լիարժեք պատկերացում չի տալիս այն մասին, թե ինչ դեր ունեն հոգեկանում այդ գործընթացները, ուստիև 64 ժամանոց դասընթացը լիովին չի ըմբռնվում ուսանողի կողմից:


Բանախոս  հ.գ.թ., դոցենտ Հ. Հովհաննիսյանը, պատասխանելով տվյալ հարցադրմանը, նշեց, որ դրանք առանձնացված հանդես չեն գալիս հոգեկանում, ինչպես օրինակ հույզերը կամ մտքերը:

 

Բանախոսը նշեց, որ զգայությունները տալիս են հատկանիշներ՝ գույն, ձև, հոտ, շարժում, իսկ ընկալումը դրանք դասակարգում է նախնական պատկերների՝ պրոյեկտների ձևով, այնուհետև ձևավորվում են մտապատկերներ, դրանց հիման վրա էլ՝ վարքային մոդելներ: Հետևաբար թերապևտն իր աշխատանքում պետք է ուղորդվի այս սխեմայով:

 

Քննարկվեց նաև սոցիալական ընկալման սպեցիֆիկան, ինչպես նաև այլ  հարցեր՝ կապված ընկալման առանձնահատկությունների, ձևերի հետ: 

 

Հեղինակ՝ Գինյա Սումբուլյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին