01.12.2017 | 
Ուսանողական
Մաքսվելի հրեշը ֆիզիկայի ֆակուլտետում էր
Մաքսվելի հրեշը ֆիզիկայի ֆակուլտետում էր
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն դեկտեմբերի 1-ին «Մաքսվելի հրեշին» էր հյուրընկալել։

Ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող և SPIE YSU student chаpter-ի փոխնախագահ Ռազմիկ Արամյանը պատմում էր, թե որտեղից է առաջացել Մաքսվելի հրեշի գաղափարը, որտեղ է հասկացության պարադոքսալ բնութի խնդիրը և ինչ պետք է անել, որ վերանա այդ խնդիրը։

 

«Մաքսվելի հրեշի գաղափարը առաջարկել է Ջեյմս Քլարկ Մաքսվելը, որպեսզի թերմոդինամիկայի 2-րդ օրենքի թվացյալ պարադոսքալ բնույթը ցույց տա։ Ըստ նրա՝ արագ և դանդաղ մոլեկուլներով լցված հաղորդակից անոթի հենց մեջտեղում հրեշ է նստած, որը արագ մոլեկուլները մեկ ուղղությամբ է միայն բաց թողնում, դանդաղ մոլեկուլները՝ միայն մյուս ուղղությամբ։ Ստացվում է՝ էնթրոպիան փակ համակարգում նվազում է, ինչը հակասում է թերմոդինամիկայի 2-րդ օրենքին»-, ասաց Ռազմիկ Արամյանը։

 

Խոսվեց իմֆորմացիայի տեսության և էնթրոպիայի փոխկապակցվածության և դրա շնորհիվ պարադոքսի հնարավոր լուծումներից մեկի մասին։
Լուծումներից մեկը կապված է Հայզենբերգի անորոշությունների առնչության հետ, երկրորդը՝ ինֆորմացիայի ստացման սահմանափակության հետ:


Սեմինարի ընթացքում հստակ պատկերացում կազմվեց, թե ինչպես է ստացվում ինֆորմացիան։ Օրինակ՝ երբ մենք լսում ենք ծլվլոց, դա արդեն ինֆորմացիայի ստացում է։ Ծլվլոցից պարզ է դառնում, որ տարածքում թռչուն կա։ Ծլվլոցից ստացած ինֆորմացիայից աշխարհում որոշակիություն է առաջանում, այսինքն նվազում է էնթրոպիան, սակայն Ռազմիկի հետ մասնակիցները պարզեցին, որ այդ նվազումը շատ ավելի քիչ է, քան ծլվլոցի համար թռչունի կատարած աշխատանքի պատճառով աշխարհում ավելացած էնթրոպիան:


Հանդիպումն անցավ հետաքրքիր մթնոլորտում. SPIE YSU student chаpter-ի հյուրասիրած թեյերը, սուրճերն ու քաղցրավենիքը մթնոլորտն էլ ավելի էին տաքացնում:
«Երբ դրսում ցուրտ է, իսկ համալսարանում տաք ըմպելիքի շուրջ հետաքրքիր թեմաներից են խոսում, ապա միջոցառմանը չմասնակցելն ուղղակի անհնար է»,- նշեց մասնակիցներից մեկը՝ Լիլիթ Սարգսյանը:
Նշենք, որ Ֆակուլտետայի ՈւԳԸ-ն նախատեսում է շարունակել այս շարքը:


«Մաքսվելի հրեշը հետաքրքիր կիրառություններ ունի, հաջորդ անգամ այդ մասին կխոսենք: Բացի դա ֆիզիկայում այլ հրեշներ էլ կան, արժի դրանց էլ անդրադառնալ»,-խոստացավ Ռազմիկ Արամյանը:

 

Հեղինակ՝ Գոհար Հովհաննեսյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին