01.12.2017 | 
Ուսանողական
ԱՅԼ ԿԵՐՊ, բայց այլ կերպ
ԱՅԼ ԿԵՐՊ, բայց այլ կերպ
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ՈՒԽ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Այլ կերպ»՝ ֆակուլտետի ուսանողների միջև։

Խաղին մասնակցում էին առաջինից չորրորդ կուրսի ուսանողները։ Խաղում էր 9 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ 4 խաղացող։ Խաղն ընթանում էր զուգահեռ երեք լսարաններում։ Յուրաքանչյուր լսարանում խաղում էր երեք թիմ, որից հաղթելու էր միայն մեկը, իսկ հաղթող երեք թիմերը մասնակցելու էին եզրափակչին և մրցելու միմյանց հետ։

 

Նախքան խաղի սկսվելն ուսանողներին բացատրեցին խաղի կանոնները. ամեն խաղացողի տրվում էր մեկ րոպե՝ խաղաքարտում առկա բառերը բացատրելու համար։ Բառերն ընտրված էին մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտից, կային նաև համալսարանի հետ առընչվող բառեր։ Հաղթական միավորը 71 էր։

 

Ուսանողնորը մարտական էին տրամադրված և ամեն թիմ ցանկանում էր դառնալ հաղթող։ Խաղն ընթանում էր առողջ մրցակցային մթնոլորտում, մասնակիցներին հյուրասիրում էին կոնֆետներ խաղն ավելի «քաղցր» դարձնելու համար։ Խաղի ողջ ընթացքին հետևում էին ՈՒԳԸ անդամները։

 

Նպատակն էր խաղի միջոցով ստուգել ուսանողների գիտելիքներն ու ամրապնդել դրանք։ Ուսանողներն ունեին մասնագիտական լավ գիտելիքներ և տիրապետում էին խաղին։

 

Խաղից հետո ուսանողները կիսվեցին տպավորություններով, իսկ հաղթող թիմերը անհամբեր սպասում են եզրափակչին, որը տեղի կունենա մեկ շաբաթ անց։

 

Մաթեմատիկները «Այլ կերպ» խաղում են այլ կերպ։

 

Հեղինակ՝ Գրետա Այվազյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին