01.12.2017 | 
Ուսանողական
Իրավաբանին ներկայացվող պահանջներն՝ աշխատաշուկայում
Իրավաբանին ներկայացվող պահանջներն՝ աշխատաշուկայում
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները քննարկում էին ներկայումս աշխարհում տիրող աշխատաշուկայի զարգացման միտումները:

Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում - քննարկում Քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, Անգլիայի Նոթինգեմի համալսարանի շրջանավարտ ի.գ.թ. Տիրայր Վարդազարյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձվեցին ներկայիս աշխատաշուկայում իրավաբանին ներկայացվող պահանջները: Բանախոսի կողմից ներկայացվեց ներկայումս աշխարհում տիրող աշխատաշուկայի զարգացման տենդենցը: Զուգահեռներ անցկացվեցին ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներւմ ներկայացվող պահանջներին:

 

Ըստ բանախոսի ՝ առաջին պահանջը, որը բոլոր ժամանակներում չի կորցնում իր արդիականությունը, մասնագիտական գիտելիքներն են: Իսկ մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ ունենալու համար անհրաժեշտ է. «Երբեք չսահմանափակվել նրանով, ինչ տալիս է համալսարանը, հույսը չդնել, որ ինչ-որ մեկը որևէ պահի ինչ-որ բան է անելու ձեզ համար, ձեր բոլոր գործողությունների համար պատասխանատու եք դուք: Ոչ ոք պարտավոր չէ գործել ձեզ համար»,- նշում է բանախոսը:

 

Ներկայացվեց մարդկային ռեսուրսների մենեջերի (Human Resources Manager) գործունեությունը, որպեսզի մասնակիցները լավագույնս պատկերացնեն՝ ինչ անել հարյուրավոր մրցակիցներից առաջ ացնելու և մենեջերի կողմից հենց իրենց ընտրելու համար։

 

Քննարկվեցին այն տիպական հարցերը, որոնք սովորաբար տրվում են հարցազրույցի ընթացքում, որից հետո պարզաբանվում էին պատասխանները, և վեր հանվում թույլ տրված սխալները: Մասնակիցները համոզվեցին, որ աշխատանքում ընտրվելու լավագույն բանալին մյուսներից տարբեր լինելն է, անել այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն անում: Մասնակիցների պատասխաններում բանախոսի կողմից կարևորվեց հետևյալը. «Փորձեք կարևորել համապատասխան կազմակերպության դերը, նախապես ուսումնասիրեք տվյալ կազմակերպության գործունեությունը՝ սկսելով նրա կայքից»: Պահանջներից առանձնացվեց այն, որ մարդիկ իրենց կարողությունները ռեալ չեն գնահատում: Եվ իհարկե առանձնակի կարևորում ստացավ լեզվի իմացությունը: Անդրադարձ կատարվեց նաև ինքնակենսագրականներին ներկայացվող պահանջներին:

 

Հեղինակ՝ Ժաննա Մատինյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին