30.11.2017 | 
Ուսանողական
Ծիսկան գիտելիքներ
Ծիսկան գիտելիքներ
Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպել էր Սբ. Պատարագի անցկանցման առանձնահատկությունների մասին զեկուցում:

Նոյեմբերի 30-ին աստվածաբանության ֆակուլտետի Աճեմյան գրադարանում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության «Ծիսկան գիտելիքներ» խորագրով սեմինարների շարքի հերթական զեկուցումը։

 

Ուսանողական գիտական ընկերության քարտուղար Շանթ Թումանյանը ներկայացրեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու աստվածապաշտական գլխավոր արարողություններից մեկը՝ Սուրբ պատարագը։ Եվ սեմինարի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում, կարծիքների փոխանակում։ Քննարկեցին պատարագի առանձին մասերի կատարման կարգը, նշանակությունը և խորհուրդը. որ Պատարագի խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը և այն իր զոհաբերության խորհուրդն է, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է և հոգով վերապրում Նրա տառապանքը և Նրա անսահման սերը հանդեպ մարդկանց, որոնց համար Ինքը զոհվեց:

 

Ներկաները խասեցին նաև Պատարագի ընթացքում մատուցվող հացի և գինու խորհրդի շուրջ, ինչպես նաև ներկայացրեցին հայ և մյուս քրիստոնյա եկեղեցիներում Պատարագի կատարման նմանությունները և տարբերությունները:

 

Հեղինակ՝ Արևիկ Հովհաննիսյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին