05.12.2017 | 
Ուսանողական
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը` ուսանողների քննարկման առարկա
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը` ուսանողների քննարկման առարկա
Քննարկման առանցքում շրջանառության մեջ գտնվող Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն էր:
Դեկտեմբերի 5-ին ԵՊՀ Իրվագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Սերգեյ Մեղրյանի հետ:
 
Քննարկման առանցքում շրջանառության մեջ գտնվող Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն էր, որը նախատեսվում է ընդունել արդեն հաջորդ տարի։ Պատահական չէր, որ ուսանողների հետ հանդիպման էր եկել Ս․ Մեղրյանը, քանի որ վերջինս օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամ է։ Բացման խոսքի ժամանակ Ս․ Մեղրյանը նշեց, որ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ նախագիծը նախատեսվում է շատ շուտով պաշտոնապես ընդունել, ուստի ապագա իրավաբանները պետք է լավ ծանոթ լինեն դրան։
 
Բանախոսը նշեց, որ լուրջ աշխատանք է տարվել նախագծի շուրջ և աշխատանքային խումբը տարիներ շարունակ մշակել է այն։ Հանդիպման ընթացքում բանախոսը նախ անդրադարձ կատարեց օրենսգրքի՝ համապատասխան փոփոխություններով ընդունման անհրաժեշտությանը:
 
Վեր հանվեցին պրակտիկայում առկա մի շարք խնդիրներ, քննարկվեցին դրանց լուծումները նախագծում: Այնուհետև քննարկման առարկա դարձվեցին նախագծի նոր դրույթներն ու առանձնահատկությունները: Հանդիպումն անցավ բուռն քննարկումների ձևով:
 
Ուսանողների համար սա լավագույն հնարավորությունն էր ծանոթանալու նոր ներդրվող ինստիտուտներին և փոփոխություններին, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու անմիջապես նախագծի աշխատանքային խմբի անդամի կողմից: Քննարկման թեման բավական ծավալուն էր, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի հնարավոր չէր բոլոր ինստիտուտները մանրամասնորեն վեր լուծել, բանախոսը առաջարկեց նույն ձևաչափով շարունակել կազմերպել նման հանդիպումներ:
 
Հեղինակ՝ Ժաննա Մատինյան 
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին