07.12.2017 | 
Ուսանողական
Գիտաճանաչողական այց ժամանակակից արվեստի թանգարան
Գիտաճանաչողական այց ժամանակակից արվեստի թանգարան
Ուսանողները ցանկանում էին ծանոթանալ ժամանակակից ստեղծագործողների արվեստին:

Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից իրականացվեց գիտաճանաչողական այց ժամանակակից արվեստի թանգարան:

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնել ժամանակակից ստեղծագործողներին, արվեստին: Արվեստի հանդեպ սերը մասնագիտություն չի ճանաչում, ուստի ճանաչել, գնահատել արվեստը կարևոր է ցանկացած անհատի համար, քանզի արվեստը ձևավորում է աշխարհայացք:

 

Այցը ուշագրավ էր նրանով, որ ուսանողները ոչ միայն շրջեցին թանգարանում և ծանոթացան նկարներին, այլև լսեցին հետաքրքիր պատմություններ թե´ ստեղծագործողների և թե´ նրանց հանճարեղ ստեղծագործությունների մասին:

 

Աշխարհագրության և երկրաբանության ՈՒԳԸ-ն բազմիցս ընձեռնել և այսօր էլ տալիս է նման հնարավորություն՝ կազմակերպելով մի շարք գիտաճանաչողական այցեր ՀՀ թանգարաններ և պատկերասրահներ:

 

Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին