06.12.2017 | 
Ուսանողական
«Ջոն Շոուլիի սպասարկման 17 գաղտնիքները»
«Ջոն Շոուլիի սպասարկման 17 գաղտնիքները»
Ուսանողները փորձեցին բացահայտել հաջողակ բիզնեսի գաղտնիքները:
Դեկտեմբերին 6-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ «Ջոն Շոուլիի սպասարկման 17 գաղտնիքները» խորագրով սեմինար-քննարկումը։ Սեմինարը վարեց սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Խնդրյանը։
 
Սեմինարին ներկա էին մի շարք ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին սպասարկման ոլորտով, ինչպես նաև նրանք, ովքեր նպատակադրված են ստեղծել սեփական բիզնես։
Սեմինար-քննարկումը սկսվեց Ջոն Շոուելի անձի և նրա կողմից առանձացված սպասարկման գաղտնիքների ներկայացմամբ, որոնք ուսանողնեը լսեցին մեծ ուշադրությամբ՝ յուրաքանչյուրն իր համար առանձնացնելով ամենակարևորները, որոնցից են՝ ժպիտը դարձնել սովորական սպասարկման ընթացքում, գործել արագ և որակյալ, նպաստել աշխատողների զարգացմանը և իհարկե գիտակցել, որ սպասարկումը հենց վաճառքն է։

Գաղտնիքները բացահայտելուց հետո ընթացավ բուռն քննարկում, հնչեցին տարատեսակ կարծիքներ, ինչն ապահովեց սեմինարի արդյունավետությունը։ Իսկ վերջում ուսանողները իմացան, թե որն է հրեաների հարստութան գաղտնիքը՝ ուսումնասիրելով նրանց բիզնեսի ոսկե կանոնները։
 
Սեմինար-քննարկման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ապագայում կիրառելի գաղտնիքիների ու խորհուրդների համար։
 
Հեղինակ՝ Աննա Առաքելյան
 
 
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին