05.12.2017 | 
Ուսանողական
«Աշխարհահռչակ բրենդի հաջողության բանաձևը»
«Աշխարհահռչակ բրենդի հաջողության բանաձևը»
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաճանաչողական այց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերություն
Դեկտեմբերի 5-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաճանաչողական այց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերություն։ Այցի նպատակն էր` ցանոթանալ Հայաստանում Կոկա-Կոլա ընկերության գործունեությանը, ընկերության հաջողության բանաձևին և ստանալ ուսանողներին հուզող հարցերի պատասխանները։
 
Սկզբում ուսանողները ծանոթացան անվտանգության կանոններին ,ինչից հետո աշխատակիցները ներկայացրին ընկերության քաղաքականությունը և ցուցադրեցին ֆիլմ՝ ներկայացնող Կոկա-Կոլայի պատմությունը, տարածումը, Հայաստանում իրենց գործունեության մանրամասները և Կոկա-Կոլայի բացահայտված ու դեռևս չբացահայտված գաղտնքիները։

Բավարար տեղեկություններ ստանալով Կոկա – Կոլայի մասին՝ ուսանողները այցելեցին նաև արտադրամաս, որտեղ տեսան, թե ինչ ճանապարհ է անցնում այդքան սիրելի Կոկա-Կոլան, ինչպես նաև ընկերության կողմից արտադրվող մնացած հյութերը` մինչև իրենց հասնելը։
 
Ուսանողները նոր գիտելքիներով և ոգևորությամբ հեռացան, ինչը փաստեց ուսանողուհի Սվետլանա Հարությունյանը՝ նշելով, որ անչափ տպավորված է այցից, քանի որ տեսավ ընկերություն՝ համապատասխանող միջազգային ստանդարտներին և աշխատակիցներ, ովքեր հետևում և տարածում են Կոկա-Կոլայի երջանկության բանաձևը։
 
Նյութի հեղինակներ` Լիլիթ Զաքարյան և Աննա Առաքելյան
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին