07.12.2017 | 
Ուսանողական
«Մարդու էվոլյուցիան հոգեբանական համատեքստում»
«Մարդու էվոլյուցիան հոգեբանական համատեքստում»
Հանդիպմանը խոսվեց Դարվինի կոնցեպցիայից, Մենդելի ժառանգման օրենքներից, հնէաբանությունից և գենետիկայից:

Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 305 լսարանում մեկնարկեց փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից կազմակերպվող գիտահանրամատչելի սեմինարների շարքը, որը վերաբերվում է էվոլյուցիոն գործընթացին և հոգեկան գործընթացների զարգացմանը:

 

Սեմինարը վարեց փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբան մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանող Արամ Մելքոնյանը: «Մարդու էվոլյուցիան հոգեբանական համատեքստում» խորագիրը կրող առաջին հանդիպմանը ներկա էին մոտ 15 հետաքրքրվածներ, ոչ միայն ֆակուլտետից այլ նաև այլ բուհերից:

 

Հանդիպմանը խոսվեց Դարվինի կոնցեպցիայից, Մենդելի ժառանգման օրենքներից, անդրադարձ է կատարվել նաև հնէաբանությանը, գենետիկային: Օրինակներով ներկայացվեց, թե ինչպես են զարգացել հոգեկան գործընթացները:

 

Սեմինարը վարող Արամ Մելքոնյանի խոսքով՝ սեմինարների շարքը թույլ կտա ուսումնասիրել հոգեկան գործընթացների զարգացումը և դա կօգնի ավելի հեշտ հասկանալ հոգեկան պրոցեսները: Նաև հավելեց, որ խոսվել է նաև սեռական ընտրության մասին, ինչը հետաքրքրում է ուսանողներին:

Միջոցառման կազմակերպիչներն էին Սվետլանա Հարությունյանը և Ասյա Մարգարյանը:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին