08.12.2017 | 
Ուսանողական, Կրթություն
«Կրթությունն ինքնին և կրթությունը Հայասանում»
«Կրթությունն ինքնին և կրթությունը Հայասանում»
Հանդիպման բանախոսներն էին ԵՊՀ դասախոս, Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս փ.գ.թ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Դեկտեմբերի 8-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 302 լսարանում տեղի ունեցավ «Կրթությունն ինքնին և կրթությունը Հայասանում» թեմայով հանդիպում-քննարկումը:

 

Հանդիպման բանախոսներն էին ԵՊՀ դասախոս, Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս փ.գ.թ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:


Ներկա էին, մոտ 25 ունկնդիրներ, այդ թվում ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ, այլ ֆակուլտետի ուսանողներ:


Խոսվեց այն մասին, թե ինչ է կրթությունը, որն է դրա նշանակությունը և որն է այդ նշանակության ընկալումը մեր օրերում և մեր հասարակությունում: Ինչպես են դպրոցը և համալսարանը իմաստավորում կրթությունը և ինչպիսին է դպրոց-համալսարան կամուրջը: Բանախոսները պատմեցին իրենց փորձառության մասին, խոսեցին կրթության իրենց ընկալման և ըստ այդմ փոփոխությունների շուրջ իրենց տեսակետների մասին:


Միջոցառման կազմակերպիչ Սիփան Հայրապետյանի խոսքերով.

«Վերջերս «կրթական բարեփոխումներ» արտահայտությունը կարելի է լսել անխտիր բոլորից: Սակայն շատ քչերն են խոսում «կրթության» մասին որպես այդպիսին և խախտվում է այն տրամաբանությունը ըստ որի պետք է նախ սահմանել երևությը կամ գոնե որոշակի հաստատուն պատկերացում ունենալ դրա մասին, ինչից հետո միայն կարելի կլինի «բարեփոխել» այն: Այլապես յուրաքանչյուր փոփոխություն կատարող փոխում է միայն այն կրթությունը, որը ինքը նկատի ունի: Ինքին կրթության՝ որպես մարդ-ձևավորման և ինքնաձևավորման մասին խոսող այդ քչերից են Արա Աթայանը և Սերոբ Խաչատրյանը: Հանդպման նպատակն էր՝ հասկանալի դարձնել մեզ համար «կրթություն» հասկացությունն այնպես, որ հասկանալի դառնային դրան անհրաժեշտ բարեփոխումները»:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին