13.12.2017 | 
Ուսանողական
Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադա
 Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադա
Մեկարկեց Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան:

Դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն առաջին անգամ կազմակերպել էր Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադա:Օլիմպիադան ընթանալու է երեք փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է պատասխանեն տեսական հարցերին: Երկրորդում կներկայացնեն զեկույցները, որոնց թեմաները նախօրոք ընտրված են, իսկ երրորդ փուլում պետք է փորձեն հնարավորինս ճիշտ օգտագործել իրենց փորձնական հմտությունները: Օլիմպիադան միջբուհական է: Մասնակցում է վեց թիմ:-Լինելով Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադայի մասնակից անդամ՝ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Օլիմպիադան իր ֆորմատով եզակի է և լայն հարթակ՝ ձեռք բերելու նոր ընկերներ տարբեր համալսարաններից և գիտելիքներ, որոնք կօգտագործեմ կյանքում,- նշում է «Ածխաջրիկներ» թիմի ավագը: Մասնակիցների թվում կային ուսանողներ ՀՌՀ-ի, ՀՊՄՀ-ի և Գորիսի համալսարանից:-Այս տարի լրացավ ԵՊՀ-ի ՈՒԳԸ 70 ամյակը: Յուրաքանչյուր ֆակուլտետ պիտի կազմակերպեր որևէ գիտական միջացառում: Մտածեցինք ինչո՞ւ ոչ օլիմպիադա, քանի որ հենց քիմիայից ուսանողական օմիմպիադա չի կազմակերպվել բավական երկար ժամանակ,- ասաց ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը: Հաջորդ տարի նախատեսվում է օլիմպիադա դարձնել ավելի խրախուսական: Հեղինակ՝ՄարինեԵրեմյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին