19.02.2018 | 
«Գիրք ընդ գիրք` գիրք գրքի դիմաց»
«Գիրք ընդ գիրք` գիրք գրքի դիմաց»
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նշեց Գրքի տոնը:

Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և ֆակուլտետի Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ, գրքի տոնին նվիրված, փետրվարի 19-ին կայացավ «Գիրք Ընդ Գիրք` գիրք գրքի դիմաց» միջոցառումը:

Սկզբում իրենց ելույթներով հանդես եկան ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ` Գեղամ Ասատրյանը և ՈւԽ նախագահ` Նելլի Ղահրամանյանը: Նրանք ողջունեցին բոլոր ներկաներին և անդրադարձան այն ջերմ մթնոլորտին, որը ստեղծվել էր ֆակուլտետում:

 

 

 

Միջոցառման ընթացքում ուսանողները իրենց հետ բերել էին իրենց նախընտրած գրքերը, որոնք և պետք է նվիրեին այն մարդուն, ում անունը նախապես ֆակուլտետում դրված արկղիկից հանել էին: Բոլոր ներկաները նախքան նվիրելը ներկայացրին, թե ինչու են հենց այդ գիրքը նվիրում:

 

«Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, որը դուք ուզում եք տեսնել աշխարհում»:

Մեջբերելով Մահաթմա Գանդիի խոսքերը`ուսանողներից մեկը նշեց, որ հենց գիրքն է օգնում մարդուն փոփոխվել, և ընթերցանությամբ զբաղվելով՝ մենք կարող ենք լինել այն փոփոխությունը, որը աշխարհը կտան դեպի դրականը և լավը:

 

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր ամբիոններից: Միջոցառման ավարտին ներկա ուսանողները հետաքրքիր քննարկում ծավալեցին իրենց սիրելի գրքերի վերաբերյալ:

 

 

Ուսանողները նշեցին, որ իրենց համար շատ կարևոր մի նախաձեռնություն է դարձել այս միջոցառումը, և հաջորդ տարի ևս կցանկանան նման միջոցառում ունենալ ֆակուլտետում:

 

Հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին