21.02.2018 | 
«Հաջողության պատմություններ»-ը վերադառնում է...
«Հաջողության պատմություններ»-ը վերադառնում է...
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից նախաձեռնած (ֆակուլտետի ՈՒԽ-ի հետ համագործակցությամբ) «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի 4-րդ հանդիպման շրջանակներում ուսանողական հանրույթի կողմից հյուրընկալվել էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, սիրված դասախոս Արթուր Վաղարշյանը: Հանդիպումը անցավ գերհետաքրքիր միջավայրում: Հնչեցին հետաքրքրաշարժ հարցեր, և եղան համարժեք մտքեր` ի պատասխան:

 

 

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ բակալավրի կրթական համակարգի բոլոր կուրսերից, քանի որ ուսանողի համար դեպի իրավաբան տանող դժվարին ուղին սկսվում է հենց «Պետության և իրավունքի տեսություն» առարկան ուսումնասիրելով, ինչում էլ մեզանից շատ  շատերին օգնել է հենց պարոն Վաղարշյանը:

Հարցին, թե արդյոք պարոն Վաղարշյանը իր ապագան հենց այսպիսին էր պատկերացնում, նա պատասխանեց ` ոչ, քանի որ ամենից շատ սիրում էր «Ֆիզիկան» և եթե խորանար այդ ոլորտում, հնարավոր է` համաշխարհային փառք վայելեր: Պարոն Վաղարշյանը ուսանողներին խորհուրդ տվեց` սովորե՜լ, սովորե՜լ, սովորե՜լ, քանի որ մարդուն ամենաուժեղը հենց գիտելիքն է դարձնում:

 

Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր և հագեցած հանդիպման համար` շտապենք տեղեկացնել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա շուտով. հաջորդ բանախոսը արդեն իսկ ընտրվել է ուսանողական հանրույթի կողմից : Իսկ թե ով է նա, կիմանաք հաջորդ շաբաթ...

Զինվենք համբերությամբ...

Պատիվ է նման դասախոսների մոտ ուսանելը...

 

Հեղինակ` Լեյլի Թադևոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին