19.02.2018 | 
«Փոթերիադա» Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում
«Փոթերիադա» Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում
«Հարրի Փոթերը» վիպաշարի սիրահարները փորձեցին իրենց ուժերը:

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն էլ արդեն մի քանի տարի նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս տարի գրքի տոնի կապակցությամբ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ն կազմակերպեց ինտելեկտուալ խաղ՝ «Փոթերիադա» անունով, որի ժամանակ մասնակիցները կարողացան ստուգել հանրաճանաչ վիպաշարի և ֆիլմերի մասին ունեցած գիտելիքները։

 

Վիկտորինային ներկա էին ինչպես Ռոմանագերմանական բանասիրության, այնպես էլ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները։

Խաղն անցավ ընկերական և անմիջական մթնոլորտում, սկզբում մասնակիցները պատասխանեցին հարցերին, իսկ այնուհետև տեղի ունեցավ պատասխանների քննարկումը, որի ժամանակ պատասխաններից բացի մասնակիցներին ներակայացվեցին գիտական փաստեր, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի և Հարրի Փոթերի կապի, հատուկ անունների թարգմանության, ինչպես նաև հերոսների վերլուծության մասին։

 

Արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցները և հաղթողները պարգևատրվեցին գրքերով, իսկ խաղի հաղթող ճանաչվեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ԼՄՀ բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Արփինե Սուվարյանը։

 

Վերջում ներկաները ևս մեկ անգամ եկան այն համաձայնության, որ «Հարրի Փոթերը» չի կարելի համարել մանակական հեքիաթ, քանի որ գրքի խորհուրդը անհրաժեշտ է և օգտակար նաև մեծահասակների համար։

 

Հեղինակ՝ Քրիստինե Օհանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին