21.02.2018 | 
«Գիրք գրքոց»
«Գիրք գրքոց»
Փետրվարի 21-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր խաղ-վիկտորինա՝ «Գիրք գրքոց» խորագրով, որը նվիրված էր գիրք նվիրելու օրվան և Հովհ. Թումանյանի ծննդյան տարելիցին։

Խաղը բաղկացած էր երեք փուլից: Առաջին և երկրորդ փուլերում մասնակիցները պետք է գուշակեին ստեղծագործություններն ու դրանց հեղինակներին՝ ըստ բովանդակային նկարագրությունների և մեջբերումերի, իսկ երրորդ փուլում ՝ ռեբուսների միջոցով:

 

 

Միջոցառումը անցավ խաղ-վիկտորինայի տեսքով։ Առաջին մրցանակային տեղը գրավեցին Երկրաբանություն բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Մերի Հայրապետյանը և Լուսինե Շահվեդյանը, իսկ երկրորդը` Սերվիս առաջին կուրսի ուսանողուհիներ Սվետլաննա Հարությունյանը և Աննա Առաքելյանը։

 

Պահպանելով օրվա խորհուրդը խաղի ավարտին կազմակերպիչները հաղթող և երկրորդ տեղը գրաված թիմերին հանձնեցին նվերներ ՝ գրքերի տեսքով :

 

 

Հեղինակներ՝  Աննա Առաքելյան և Սերինե Պողոսյան

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին