01.03.2018 | 
Ապագա իրավաբանների հետ իր հաջողության պատմությունով կիսվեց Տաթև Սուջյանը
Ապագա իրավաբանների հետ իր հաջողության պատմությունով կիսվեց Տաթև Սուջյանը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հաջողության պատմություններ» շարքի հերթական հանդիպումը:

Գարնան առաջին «Հաջողության պատմություններ»-ի հյուրն էր իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի սիրված դասախոս Տաթև Սուջյանը: Միջոցառումը անցավ գերհետաքրքիր, դրական և անչափ ուսանելի միջավայրում: Սիրված դասախոսը իր ուսանողներին պատմեց իրավաբան դառնալու որոշման մասին, որ , ի դեպ, եղել է ոչ իր ընտրությունը, կիսվեց լսարան մտնելու անհագ սիրո մասին և հարցին, թե արդյոք կփոխեր իր մասագիտությունը, նա պատասխանեց ` «Ո´չ, չեմ դավաճանի երբեք...»:

 

Տ․ Սուջյանը ապագա իրավաբաններին պատմեց իր` պրակտիկայում եղած ամենահետաքրքրական և միևնույն ժամանակ ամենաբարդ քրեական գործի մասին. եղավ քննարկում:

 

 

Նախագծին հավատարիմ մնալով` հնչեց նախորդ բանախոսի պատրաստած հարցը, որ բավականին հետաքրքիր էր.

«Ինչո՞վ են տարբերվում իրավաբանը և պատմաբանը»:

 - Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար: Երևի ավելի դյուրին կլիներ, եթե ասեի` ինչով են նրանք նման: Բայց կասեմ, որ իրավաբանը ռեալիստ է, պատմաբանը` ռոմանտիկ է ավելի շատ,- ասաց պատասխանեց Տ․ Սուջյանը:

 

Միջոցառման ավարտին ևս մեկ անգամ կարևորվեցին նման հանդիպումների նշանակությունը ուսանողական կյանքում: Ինչպես միշտ, այս անգամ ևս ընտրվեց հաջորդ բանախոսը, որին կներկայացնենք հաջորդ շաբաթ:

 

Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին