23.02.2018 | 
«Ինչպե՞ս գրել գիտական տեքստ»
 «Ինչպե՞ս գրել գիտական տեքստ»
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում ուսումնասիրեցին գիտական տեքստ գրելու առանձնահատկությունները:

Փետրվարի 23-ին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ինչպե՞ս գրել գիտական տեքստ » խորագիրը կրող սեմինար-քննարկումը: Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տիգրան Սիմյանը ուսանողներին ներկայացրեց գիտական տեքստի «այբուբենը»:

 

Բանախոսը առաջնայնությունը տվեց ինքնուրույնությանը: Առանձին  անդրադարձ կատարվեց գիտական և նախագիտական ժանրերին` հոդված, գրախոսություն, կուրսային և դիպլոնային աշխատանքներ, ատենախոսություն, մենագրություն, որոնց մեջ հոդվածը ժանրային տեսանկյունից ամենաբարձրն է:

Տիգրան Սիմյանը նաև ներկայացրեց գրականության ցանկ, որը կարող է բազային դեր կատարել յուրաքանչյուր գիտական աշխատանք գրելու պարագայում: Բանախոսը  բեսթսելլեր  համարեց Ումբերտո Էկոյի «Ինչպե՞ս գրել գիտական տեքստ» աշխատությունը:

 

Հեղինակ՝ Ռուզաննա Մնացականյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին