19.02.2018 | 
«Գիրք՝ գրքի դիմաց կամ արի´ փոխանակվենք գրքերով»
«Գիրք՝ գրքի դիմաց կամ արի´ փոխանակվենք գրքերով»
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ևս նշեց գրքի տոնը:

Փետրվարի 19-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գրքի տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց «Գիրք՝ գրքի դիմաց կամ արի´ փոխանակվենք գրքերով» խորագրիրը կրող միջոցառում։ Այն բաղկացած էր 3 մասից:

 

Միջոցառման սկզբում խոսվեց ամենայն հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության մասին: Հայերեն և ռուսերեն թարգմանությամբ «բեմադրվեց» Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը։

 

Թղթերի վրա ուսանողների անունները գրելուց հետո ուրաքանչյուր մասնակից ներկայացրեց այն գիրքը, որը բերել էր իր հետ, այնուհետև ուսանողները փոխանակվեցին գրքերով նրանց հետ, ում անունը գրված էր իր վերցրած թղթի վրա: Իսկ արդեն երրորդ մասում ուսանողները իրենք պետք է «վաստակեին» իրենց գրքերը՝ մասնակցելով խաղ-մրցույթին: Խաղի կանոնները հետևյալն էին՝ գուշակել, թե որ ռուս գրողի ծաղրանկարն է պատկերված էկրանին:

 

Հեղինակ՝ Անի Քոչարյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին