28.02.2018 | 
Այց «Coca-Cola Hellenic» ընկերություն
Այց «Coca-Cola Hellenic» ընկերություն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները ծանոթացան հայտնի ըմպելիքի արտադրական պրոցեսին:

Փետրվարի 28-ին ԵՊՀ  ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ մի շարք ուսանողներ հնարավորություն ստացան այցելություն կատարել «Coca-Cola Hellenic» ընկերություն, որտեղ ծանոթացան Coca-Cola զովացուցիչ ըմպելիքի ստեղծման պատմությանը:

 

Ականատես եղան Fanta զովացուցիչ ըմպելիքի արտադրական պրոցեսին և նրա շշալցման եղանակին: Հետաքրքրական էր ըմպելիքի պատշաճ արտադրական պրոցեսին հետևելը, ծանոթանալը այդ պրոցեսների ստերիլ և ավտոմատացված պայմաններին: Ուսանողների կողմից այցելության ընթացքում տրվեցին բազում հետաքրքրական և առօրյայում հանդիպող հարցեր, որոնց տրվեցին լիարժեք և բավարար պատասխաններ:

 

Հեղինակ՝ Հերմինե Ամիրջանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին