02.03.2018 | 
Ֆիլմ ՝ Վան Գոգի աչքերով
Ֆիլմ ՝ Վան Գոգի  աչքերով
ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր կինոդիտում ։

Մարտի 2-ին Ռուս բանասիրության ֆակուլտետում մի խումբ ուսանողներ հավաքվել էին ֆիլմ դիտելու։ Այն նվիրված էր իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Վինսենթ ՈՒիլլեմ վան Գոգին։ Հետաքրքրականը այն է, որ ֆիլմը ամբողջովին պատրաստված էր նկարչի նկարների հիման վրա։ Մինչ դիտումը ուսանողներից Վարսենիկ Օհանյանը հանդես եկավ փոքրիկ ելույթով ՝ ներկայացնելով նկարչի կյանքն ու ստեղծագործությունները։

 

Սա հիանալի տարբերակ է, քանզի հնարավորություն տրվեց և՛  տեղեկանալու, և՛  վերհիշելու թեմային վերաբերող մեր գիտելիքները։ Ինչու ոչ, այն նաև հնարավորություն էր ուսանողների համար ամբիոնից ներկայանալու ու խոսելու։

 

 

 

Տեխնիկական խնդիրները չկասեցրին ֆիլմի դիտումը։

Ֆիլմի ընտրությունը այնքան լավ էր կատարված, որ չնայած փոքրիկ տեխնիկական խնդիրներին,  բոլորս էլ կլանված դիտեցինք  մինչև ավարտը։ Ֆիլմ դիտելու այս հետաքրքիր ավանդույթը շարունակական կլինի Ռուս բանասիրության ֆակուլտետում։ 

 

Հեղինակ՝ Մարի Արշակյան

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին