06.03.2018 | 
Ասիմետրիկ սինթեզ
Ասիմետրիկ սինթեզ
Ս.թ. մարտի 6-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Ասիմետրիկ սինթեզ» խորագրով սեմինար-քննարկումը: Սեմինարը վարում էր ֆակուլտետի Քիմիա բաժնի երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը:

Ինչի՞ համար է հարկավոր ասիմետրիկ սինթեզը , պատճառը ՝ օպտիկապես մաքուր նյութերի ստացումն է: Ասիմետրիկ ածխածին պարունակող միացությունները հիմնականում օպտիկապես ակտիվ են։ Օպտիկապես ակտիվ են կոչվում այն միացությունները, որոնք պտտում են բևեռացված լույսի հարթությանը, և ըստ բևեռացված լույսի աջ և ձախ պտտելու՝ տարբերում են R- և S- էնանտիոմերներ:

Իսկ ո՞րն է ասիմետրիկ սինթեզի կարևորությունը:

 

Սեմինարավարը նշեց երկու դեղանյութերի մասին՝ «իբուպրոֆեն» և «թալիդոմիդ»: Առաջին դեպքում միացության R և S էնանտիոմերներից S-ը ցավազրկող, ջերմիջեցնող է, իսկ R-ը պրակտիկորեն իներտ, ընդ որում՝ R-ը օրգանիզմում առկա իզոմերազա ֆերմենտի առկայությամբ փոխարկվում է S-ի, այսինքն՝ այս դեպքում կարևոր չէ ասիմետրիկ սինթեզի ընթացքը : Թալիդոմիդի դեպքում R և S էնանտիոմետրերը հատկություններով իրարից խիստ տարբերվում են R-ը (սեդատիվ) հանգստացնող հակացնցումային է, այն դեպքում երբ S-ը (տերատոգեն)՝ ֆիզիոլոգիական այլանդակություն ծնող: Հենց այստեղ է անհրաժեշտ դառնում ասիմետրիկ սինթեզի կարևորությունը:

 

 

Տարբերում են ասիմտրիկ սինթեզի երկու հիմնական եղանակ՝ կատալիտիկ և ստեխիոմետրիկ: Կատալիտիկի դեպքում որպես կատալիզատոր օգտագործում են ցինխոնինի ածանցյալը, ցինխոնիդինի ածանցյալը, խինինի ածանցյալը, խինիդինի ածանցյալը, սակայն սրանցից առավել կիրառական է ցինխոնինի ածանցյալը. սրանք ևս ունեն ասիմետրիկ կենտրոններ և դրանցով էլ կողմնորոշում են սինթեզվող մոլեկուլին: Այս դեպքում կատալիզատորը ոչ միայն կողմնորոշում է մոլեկուլին, այլև ասիմետրիկ միջֆազային կատալիզատոր է:

 

Ստեխիոմետրիկ ասիմետրիկ սինթեզի դեպքում որպես ֆերմենտային համակարգի մոդելներ օգտագործվում են վերականգնվող քիրալային օժանդակ ռեագենտների կոմպլեքսներ: Ամեն դեպքում երկու գործընթացի էությունն էլ այն է, որ անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ պրոդուկտի բարձր ee(enantiomeric excess): Սեմինարի ընթացքում եղան ակտիվ քննարկումներ և անդրադարձ առաջարկվող տեսությունների դրական ու բացասական կողմերին:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին