13.03.2018 | 
Բջջային քիմիա
Բջջային քիմիա
Ս.թ. մարտի 13-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Բջջային քիմիա» սեմինարների շարքի առաջին սեմինար-քննարկումը՝ «ԴՆԹ-ի ֆիզքիմիական հատկությունները և ուսումնասիրությունները» թեմայով: Սեմինարների շարքը վարում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող՝ Արման Հովհաննիսյանը:

Որպեսզի ցանկացած նյութի կամ մոլեկուլի հետ կատարվեն ուսումնասիրություններ, անհրաժեշտ է, որ այն ունենա որոշակի հատկություններ: Իսկ թե ինչպես պարզել այդ հատկությունները, կան համապատասխան մեթոդներ: Մեր պարագայում քրոմատինի ֆիզիկոքիմիական հատկությունները և դրանց փոփոխությունները ուսումնասիրվել են՝ ըստ հետևյալ հիմնական պարամետրերի՝ ֆլյուրեսցենցիա, հալման կետի փոփոխություն, էքստենցիայի/էմիսիայի փոփոխություն և լիգանդ կապելու ունակություն:

 

Դեղամիջոցների ազդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներկայումս լայն տարածում է գտել լիգանդի ֆիզիկոքիմիական հատկությունների ուսումնասիրումը: Տարբեր դեղամիջոցներ տարբեր կերպ են փոխում իրենց լիգանդի հատկությունները, և ըստ այդմ էլ ՝ տարբեր են հետագա կատարվող գործընթացները:

 

ԴՆԹ-ի ֆիզիկոքիմիական հատկությունների փոփոխությունը առաջնահերթ կարևորություն ունի օնկոլոգիական պրակտիկայում, քանի որ տարբեր քիմիոթերապևտիկ դեղամիջոցներ տարբեր կերպ են փոփոխում քրոմատինում կատարվող գործընթացները, և դրանից է կախված՝ արդյոք տրվող դեղամիջոցը լիարժեք ծառայում է իր նպատակին, թե ոչ:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին