12.03.2018 | 
Կոնստանտին Բալմոնտ` հավերժ հոգով պոետը
Կոնստանտին Բալմոնտ` հավերժ հոգով պոետը
Մարտի 12-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվել էր «Կոնստանտին Բալմոնտ` հավերժ հոգով պոետը» խորագրով սեմինար-քննարկում:

Սեմինարի սկզբում ուսանողները ծանոթացան Բալմոնտի կյանքին և ստեղծագործությանը: Ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով ուսանողները դիտեցին վավերագրական ֆիլմ գրողի մասին:

 

Հետաքրքիր փաստեր. ահա թե ինչ է սպասում ուսանողը միջոցառման ընթացքում, զավեշտալի դեպքեր, տխուր դիպվածներ՝ կապված գրողի կյանքի հետ: Այս և այլ թեմաների շուրջ խոսվեց սեմինարի ընթացքում: Ուսանողների մեծ մասը բացահայտեց Կոնստանտին Բալմոնտին իբրև յուրովի կերպար ռուս գրականության մեջ: Հետաքրքրական է, որ սեմինարի քննարկմանը բուռն կերպով մասնակից էին դառնում նրանք, ովքեր նոր էին բացահայտել Բալմոնտի յուրատեսակ պոեզիան: Բացահայտել մեկ ուրիշ աշխարհ, ամրացնել ուսանողի և գրականության կապը՝ ահա մեր գործի գլխավոր նպատակը:

 

Հեղինակ՝ Անի Քոչարյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին