14.03.2018 | 
Այց լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
Այց լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված այցը ուսանողներին հնարավորություն տվեց ծանոթանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական առօրյային:

Մարտի 14-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ-ն մի շարք ուսանողների հետ այցելել էր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

 

 

 

ՈՒսանողները զրույց ունեցան կենտրոնի տնօրենի և փոխտնօրենի հետ, նրանց ներկայացվեց դպրոցի գործունեությունը և ձեռքբերումները: Շրջայց կատարեցին դպրոցով, ծանոթացան խուլ և համր երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական առանձնահատկություններին, շփվեցին երեխաների հետ, ծանոթացան այն մասնագիտություններին, որոնք աշակերտները հնարավորություն ունեին ձեռք բերելու կրթահամալիրում՝ գորգագործություն, վարսահարդարում, կոշկակարություն և այլն:

 

Հեղինակ՝ Սյուզաննա Նազարյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին