12.03.2018 | 
Արցախյան շարժման ակունքները
Արցախյան շարժման ակունքները
Մարտի 12-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Արցախյան շարժման ակունքները» խորագրով դասախոսությունը:

Դասախոսությունը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին: Բանախոսն էր մտավորական, Արցախյան շարժման ակտիվիստ, 88-ի փետրվարյան հանրահավաքների կազմակերպիչներից Հրայր Ուլուբաբյանը:

 

 

Բանախոսը մանրամասն ներկայացրեց Արցախյան շարժման առաջացման նախադրյալները, շարժման ընթացքը և ավարտը: Հ. Ուլուբաբյանը առավել հանգամանալից ներկայացրեց թե շարժման ընթացքում ինչպիսի իրադրություն էր տիրում երկրում:

 

Բանախոսը խոսեց նաև 88-ի հանրահավաքների, շարժման սկզբնավորման և զարգացման մասին: Հ. Ուլուբաբյանը ներկայացրեց նաև այն դժվարին ուղին, որով անցել են արցախյան ազատամարտի հերոսները:

 

Դասախոսության ավարտին ներկաները իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:

 

Հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին