14.03.2018 | 
Ամուլսարի տնտեսական և բնապահպանական նշանակությունը
Ամուլսարի տնտեսական և բնապահպանական նշանակությունը
Ուսանողները ծանոթացան Ամուլսարի տնտեսական և բնապահպանական նշանակությանը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ամուլսարի տնտեսական և բնապահպանական նշանակությունը» խորագիրը կրող սեմինար-քննարկումը: Բանախոսն էր նույն ֆակուլտետի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դասախոս Սուրեն Ներսեսյանը։ Պարոն Ներսեսյանը ներկայացրեց Ամուլսարի ինչպես տնտեսական, այնպես էլ բնապահպանական և սոցիալական նշանակությունը:

 

«Հանքավայրի շահագործումը կապված է մեծ ռիսկերի հետ,սակայն միշտ չէ, որ կարելի է տնտեսություն զարգացնել առանց հանքարդյունաբերության»,- իր խոսքի մեջ նշեց Ս. Ներսեսյանը:

 

Իր հերթին ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանը առաջարկեց մոտ ժամանակներս այցելել Վայոց Ձորի և Սյունիքի սահմանագծին տեղակայված Ամուլսար և տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին:

 

Հանդիպումը եզրափակվեց ուսանողների՝ բանախոսին ուղղված բազմաթիվ հարցերով, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

 

Հեղինակներ՝ Լիլիթ Զաքարյան և Սերինե Պողոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին