13.03.2018 | 
Նմանը չունեցող ծրագրի մեկնարկը տրված է
Նմանը չունեցող ծրագրի մեկնարկը տրված է
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մեկնարկեց նմանը չունցող “Guides skills” ծրագիրը:

Մարտի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տրվեց  “Guides’ skills” (Զբոսավարների հմտություններ) խորագիրը կրող ծրագրի մեկնարկը: Ելույթով հանդես եկավ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանը, ով ներկայացրեց ծրագրի էությունը, նպատակը, խնդիրները, դասընթացների տևողությունը:

 

«Ծրագիրը կյանքի կոչվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում:  Ծրագիրն իր առջև նպատակ ունի  հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, որը կօգնի նրանց լավագույնս հանդես գալ իրենց ոլորտում»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և ծրագրի հեղինակ Անի Հակոբյանը:

 

 

Վերջինս նշեց, որ ծրագրի բովանդակային մասն ապահովելու են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոսները՝ ի դեմս ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի և ոլորտում առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների:

 

«Մենք տալիս ենք գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ձեզ որակյալ և լավ մասնագետ դառնալ և մրցունակ լինել շուկայում: Այսօր, այստեղ և առհասարակ մենք միշտ այն ուսանողների կողքին ենք, ովքեր ցանկություն ունեն սովորելու»,- նշեց պարոն Սուվարյանը:

 

Հանդիպման վերջում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը ` ստանալով ամփոփ   պատասխաններ:

Դասընթացը կմեկնարկի մարտի 15-ին:

 

Հեղինակներ՝ Լիլիթ Զաքարյան և Սերինե Պողոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին