13.03.2018 | 
Միֆե՞ր: Միֆե՛ր...
Միֆե՞ր: Միֆե՛ր...
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում քննարկվեցին միֆերը:

Մարտի 13-ին ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում ապագա փիլիսոփան և հոգեբանը խոսեցին գիտությունից: Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր ‹‹Միֆե՞ր: Միֆե՛ր...›› խորագիրը կրող միջոցառումը, ելույթ ունեցան հոգեբանության բաժնի  3-րդ կուրսի ուսանող Արամ Մելքոնյանը և փիլիսոփայության բաժնի  3-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը:

 

 

Քննարկմանը ներկա էին 20 ուսանող: Խոսվեց կեղծ գիտությունից, գիտությունը հանրամատչելի դարձնելու միջոցներից, դրա օգուտներից և վնասներից: Նաև քննարկվեցին միֆերը: Խոսվեց նաև աշխարհի արարումից ու կյանքի առաջացումից:

 

Զեկուցողները բերեցին գիտական փաստարկներ ու ճշգրտումներ՝ կապված տարածված միֆերի հետ:

Ծավալվել էր շատ հետաքրքիր քննարկում: Համոզված ենք, որ մասնակիցները քննարկումից դուրս եկան՝ նոր գիտելիքներով զինված:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին