16.03.2018 | 
Ապագա իրավաբանների հետ իր հաջողության բանաձևով կիսվեց Գևորգ Դանիելյանը
Ապագա իրավաբանների հետ իր հաջողության բանաձևով կիսվեց Գևորգ Դանիելյանը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը:

«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի վեցերորդ հանդիպման շրջանակներում ուսանողական հանրույթին հյուրընկալվել էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ , սիրված դասախոս Գևորգ Դանիելյանը:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ֆակուլտետի ՈՒԽ-ի հետ համագործակցությամբ: 

 

 


Հանդիպումը եղավ չափազանց հետաքրքիր և օգտակար ապագա իրավաբանների համար: Պարոն Դանիելյանը ուսանողներին խորհուրդ տվեց լինել ճկուն, ձախողումներից երբեք չվհատվել և սիրով աշխատել: Փորձառու և բանիմաց սիրված դասախոսը կիսվեց իր փորձով: Եղավ բուռն քննարկում` սահմանադրական բարեփոխումների հետ կապված: 

 

Պարոն Դանիելյանը նախորդ բանախոսի հարցին, այն է՝ «Իրականություն, թե՞ երևակայություն…Կա՞ իրականություն երևակայությունից դուրս…», սիրով պատասխանեց. «Ե´վ մեկը,և´ մյուսը: Պետք է մի քիչ էլ երևակայել ցանկալի արդյունքի հասնելու համար»։

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պրն. Դանիելյանին` նշենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա շատ շուտով:


Պատիվ է նման դասախոսների ուսանողը լինել:

 

Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին