22.03.2018 | 
Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք
Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսում է մասնագիտական սեմինարների շարքը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս  ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և մագիստրատուրայի 1- ին կուրսի ուսանողների նախաձեռնությամբ  կազմակերպվեց մասնագիտական թեմաներով սեմինարների ներկայացում։

 

 

Թեմաները ներկայացվում են հիմնականում անգլերեն լեզվով, գործնականում կիրառվում է նաև հայերեն լեզուն։ Նպատակը այն է, որ անգլերեն դասավանդող դասախոսի՝ Շուշիկ Գրիգորյանի օգնությամբ փորձում ենք սովորել թեմայի ներկայացման հմտությունները։

 

Առաջին սեմինարը տեղի ունեցավ ապրիլի 22-ին Աճեմյան գրադարանում, թեման՝ “Jerusalem as a capital of lsrael”` «Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք»։ Այն ներկայացրեց ֆակուլտետի մագիստրատուրա 1- ին կուրսի ուսանող Արման Անդրիկյանը։ Ելույթի ավարտից հետո եղավ բուռն քննարկում հարց ու պատասխանի ձևով։

 

Հեղինակ՝ Արևիկ Հովհաննիսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին