19.03.2018 | 
Ներառական կրթություն
Ներառական կրթություն
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ներառական կրթություն» տեսագործնական սեմինար-թրեյնինգը:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է անդրադառնալ այն թեմաներին, որոնք տեղ չեն գտել ուսումնական ծրագրում: Համագործակցելով Ջոն կիրակոսյանի անվ. № 20 դպրոցի հոգեբանների հետ՝ մեկնարկեց «Ներառական կրթություն» տեսագործնական սեմինար-թրեյնինգը, որը անդրադառնում է ներառական կրթությանը և հոգեբանի աշխատանքին դպրոցում:

 

 

 

Մարտի 19-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որի բանախոսն էր Սոֆյա Հովսեփյանը:

Հանդիպմանը ներկա էին մոտ  50 ուկնդիրներ, որոնց թվում էին դասախոսներ, մասնագետներ, նաև այլ բուհերի ուսանողներ: Խոսվեց ներառական կրթության էության, դպրոցականի հետ աշխատանքի ընթացակարգի մասին: Մասնագետը կիսվեց իր փորձով՝ ներկայացնելով աշխատանքային օրինակներ: Սեմինար-թրեյնինգը շարունակական բնույթ է կրելու:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին