23.03.2018 | 
4-րդ եւ 5-րդ դարերի երրորդաբանական եւ քրիստոսաբանական վեճեր
4-րդ եւ 5-րդ դարերի երրորդաբանական եւ քրիստոսաբանական վեճեր
Մարտի 23-ին Աստվածաբանության ֆակուլտետի Աճեմյան գրադարանում տեղի ունեցավ ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված սեմինար-քննարկում` նվիրված 4-րդ եւ 5-րդ դարերի երրորդաբանական եւ քրիստոսաբանական վեճերին:

Սեմինարը վարեց  Աստվածաբանության ֆակուլտետի hայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Գալստյանը:

 

 

Քննարկվեցին  երրորդաբանական  վեճերը,անդրադարձ  կատարվեց արիոսաականությանը, մակեդոնականությանը , նեստորականությանը: Ելույթից հետո ներկաները ստացան հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ և տեղի ունեցավ քննարկում:  Սեմինարը նպաստեց արդեն ունեցած գիտելիքների ամրապնդմանը և տվեց  նոր գիտելիքներ մեր եկեղեցու դավանաբանության վերաբերյալ։

 

Սեմինարը կարևոր էր նաև այն առումով, որ  նման   հարցերը այսօր էլ արդիական են և գիտելիքներով  զինված, տեղեկացված լինելը առավել կարևոր է:

 

Հեղինակ՝ Արևիկ Հովհաննիսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին