22.03.2018 | 
Այց DarmanTest Laboratories
Այց DarmanTest Laboratories
Մարտի 22-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին DarmanTest Laboratories: Այցը կազմակերպվել էր Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և « DarmanTest Laboratories»-ի համագործակցության շնորհիվ:

Հետաքրքրված ուսանողները բավականին շատ էին, ինչն ուրախալի էր կենտրոնի աշխատակազմի համար: Այցի սկզբում «DarmanTest Laboratories»-ի կլինիկական ծառայությունների գծով փոխտնօրեն Հարություն Ալավերդյանն ուսանողներին ծանոթացրեց իրենց գործունեությանն ու հետազոտական հիմնական ուղղություններին: Նշվեց, որ կենտրոնում անցկացվող հիմնական հետազոտությունը դեղամիջոցների կենսահամարժեքության որոշումն է: Այսպիսի հետազոտության նպատակը բրենդային և ջեներիկ դեղամիջոցների ազդեցության համեմատությունն է, դրանց ազդեցությունների միմյանց համապատասխանության որոշումը, որից հետո ջեներիկ դեղամիջոցը մուտք է գործում առևտրաշուկա: Հարություն Ալավերդյանը նշեց նաև, որ արդեն 7 տարի է, ինչ «DarmanTest Laboratories»-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում, սակայն որակի և տվյալների հավաստիության շնորհիվ հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս:

 

Կենտրոնում աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ ուսանողների հարցին  պատասխանելով՝ լաբորատորիայի ղեկավար Աստղիկ Միքայելյանը նշեց, որ  «DarmanTest Laboratories»-ն անցկացնում է պրակտիկաներ, որոնք արդեն ամենամյա են դարձել, ընդ որում՝ վերջին մի քանի պրակտիկաները հաջողությամբ անցած մասնակիցները համալրել են իրենց աշխատակազմը:

 

Ուսանողները պատկերացում կազմեցին կենտրոնում իրականացվող կլինիկական հետազոտությունների մասին, քննարկեցին դրանց սահմանափակումներն ու անվտանգությունը, իսկ անալիտիկ լաբորատորիայում ուսանողները ծանոթացան ժամանակակից սարքավորումներին, ինչպես նաև լաբորատորիայում գործող աշխատանքի սկզբունքներին:

 

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին