23.03.2018 | 
Գիտաճանաչողական այց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Գիտաճանաչողական այց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Մարտի 23-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, ֆակուլտետի սահմանափակ թվով ուսանողներ այցելեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Այցի նպատակն էր ծանոթանալ ԱԻՆ-ի գործունեությանը, պատկերացում կազմել նրանց աշխատանքի և դրա  կարևորության մասին:

Ուսանողները ջերմ ընդունելության արժանացան, աշխատակիցները ներկայացրին իրենց գործունեությունը և մեծ հաճույքով պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին:

 

 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  փոխգնդապետ  Ճաղարյանը մանրամասնորեն ներկայացրեց ԱԻՆ-ի նպատակները և խնդիրները: Ուսանողներին հայտնի դարձավ, որ ԱԻՆ-ը իր աշխարանքը ավելի օպերատիվ կազմակերպելու համար  իր կառույցներն է ստեղծել  ՀՀ-ի բոլոր մարզերում: Ինչպես նաև նշվեց, որ դրանք ոչ միայն  աշխատանք են իրականացնում ՀՀ սահմաններում, այլև այդ սահմաններից դուրս՝ հատկապես ԱՊՀ երկրներում` Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում՝ կապեր հաստատելով այդ երկրների համապատասխան մարմինների հետ և պարբերար տեղեկություններ փոխանակելով:

 

Վերջում պարոն Ճաղարյանը նշեց, որ պատրաստ են կրկին ընդունել ուսանողներին և հարկ եղած դեպքում օգնել նրանց:

 

Հեղինակներ՝ Աննա Առաքելյան և Սերինե Պողոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին