21.03.2018 | 
Քննարկում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ
Քննարկում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ
Մարտի 21-ին Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) և Ուսանողական խորհրդի (ՈւԽ) Գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ քննարկում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Քննարկմանը հրավիրվել էին կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Էրազմուս +» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը: 

 

Քննարկման ընթացքում կրթության ոլորտի փորձագետները խոսեցին օրենքի դրական կողմերի և խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք են՝

  • ակադեմիական ազատություն,
  • ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը,
  • բուհերի լիցենզավորում,
  • վարչապետի կողմից կառավարման խորհրդի կազմի հաստատում և այլն:

Բանախոսները մանրամասն ներկայացրին օրենքի դրույթները, առավել հանգամանալից կերպով քննարկվեցին վերոնշյալ կետերը:

Քննարկման ընթացքում ուսանողները նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ իրենց մտահոգությունը բարձրացրին: Բանախոսները անդրադարձան այն բոլոր հարցադրումներին որոնք առաջ քաշեցին ուսանողները:

 

Քննարկմանը ներկա գտնվեցին ոչ միայն ուսանողներ, այլև դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Բավականին հետաքրքիր քննարկման վերջում ուսանողները հնչեցրին իրենց հարցերը՝ ուղղված բանախոսներին, ովքեր սիրով պատասխանեցին բոլոր այդ հարցերին։

 

Հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին